🧘♀️ Դասընթաց՝ «Յոգա հղի կանանց համար»
Մեղմ , բայց արդյունվետ ֆիզիկական վարժություններ, շնչառական տեխնիկաներ, մայրիկի ու մանկիկի կապի ամրացում։
Այս յոգայի հատուկ ծրագիրը նախատեսված է սպասող մայրերի համար՝ աջակցելու ֆիզիկական, մտավոր և հուզական բալանսի պահպանմանը։
🌟 Ինչու՞ ընտրել այս դասընթացը
🤰Եթե ուզում եք խնայել Ձեր ժամանակը եւ չծախսել ճանապարհային խցանումների վրա,
🤰եթե ունեք այնպիսի աշխատանքային գրաֆիկ, որ հնարվոր չէ հաճախել դասերի ֆիքսված գրաֆիկով( այս դասերը հնարավորություն ունեք անել Ձեր նախընտրած օրերին եւ ժամերին ,
🤰եթե ապրում եք Հայաստանից դուրս , ապա այս դասերը Ձեզ համար են ։
🧘♀️Ի՞նչ օգուտներ կարող է տալ Birthlight բրիտանական ծրագրով հղիների յոգան ապագա մայրիկին ու բալիկին։
👉Այն մարզում եւ ամրացնում է ողնաշարը, հանում գոտկային հատվածի ցավերը , նստանյարդի ցավը և բալանսավորում ծանրության կենտրոնը,
👉մայրիկին և բալիկին ապահովում է անհրաժեշտ քանակի թթվածնով,
👉լավացնում է մարսողությունը, վերացնում սրտխառնոցը և այրոցը,
👉կայուն է պահում քաշը,
👉օգնում բալիկի սխալ դիրքն ուղղել համապատասխան տեխնիկաների միջոցով,
👉կանխարգելում է վարիկոզը,
👉լավացնում է կոնքազդրային հատվածի շարժունակությունը,
👉կարգավորում է արյան ճնշումն ու սրտի զարկերը ռիթմը,
👉նախապատրաստում է հեշտ ու բնական ծննդաբերության՝ համապատասխան շնչառական և ֆիզիկական տեխնիկաների միջոցով։
👉բալանսավորում նյարդային համակարգի աշխատանաքը ու ապահովում հղիության ընթացքում լավ տրամադրությունը։😊
Վիդեոդասերը վարում է Նելլի Ալեքսանյանը, ով Birthlight բրիտանական բժշկական ծրագրի որակավորում ունեցող միակ ուսուցիչն է Հայաստանում։ Նա ունի հղիների յոգայի դասավանդման 11 տարվա փորձ և բազմաթիվ հղիների օգնել է ունենալ առողջ ու բնական, հեշտ ընթացող հղիություն եւ ծննդաբերություն։
🗓 Դասընթացի մանրամասներ
-
Տևողություն՝ 4 շաբաթ (շաբաթական 3 դաս)
-
Տեսակ՝ Առցանց / Տեսաձայնագրությամբ
-
Մասնակցություն՝ 2-րդ և 3-րդ եռամսյակի հղի կանանց համար
-
Հղիի մարզավիճակ՝ Նախատեսված է ցանկացած մարզավիճակի հղիի համար
🎁 Ինչ եք ստանում
✔ Դասերի ամբողջական մուտք՝ տեսանյութերի ձևաչափով
✔ Առանձին վարժություններ՝ պարանոցի, մեջքի և կոնքի համար
✔ Հղիության ընթացքում օգտագործվող շնչառության պրակտիկա
✔ Առցանց աջակցություն ուսուցչից
✔ Բոնուս՝ հղիության ընթացքում մեդիտացիայի ուղեցույց
💬 Մեկնարկենք միասին
Եթե ցանկանում եք սերն ու ուշադրությունը ներդնել ձեր և ձեր երեխայի բարեկեցության մեջ, այս դասընթացը հենց ձեզ համար է։
📥 Գրանցվելու համար սեղմեք ներքևի կոճակը։
📧 Հարցերի դեպքում կապվեք մեզ հետ։
🔘 Գրանցվել հիմա
🍃 Դեպի մայրություն ճանապարհը կարող է լինել առողջ, խաղաղ, ներդաշնակ ու անցավ ։ Յոգան այս ճանապարհին ձեր բնական ուղեկիցն է։





Ակնարկներ
There are no reviews yet.