Յոգա հղի կանանց համար

AMD21,000

Հատուկ յոգայի դասընթաց՝ նախատեսված հղի կանանց համար՝ հանգստություն, ուժ և կապ փոքրիկի հետ:

 

Կատեգորիա:

🧘‍♀️ Դասընթաց՝ «Յոգա հղի կանանց համար»

Մեղմ , բայց արդյունվետ ֆիզիկական վարժություններ, շնչառական տեխնիկաներ, մայրիկի ու մանկիկի կապի ամրացում։
Այս յոգայի հատուկ ծրագիրը նախատեսված է սպասող մայրերի համար՝ աջակցելու ֆիզիկական, մտավոր և հուզական բալանսի պահպանմանը։


🌟 Ինչու՞ ընտրել այս դասընթացը

🤰Եթե ուզում եք խնայել Ձեր ժամանակը եւ չծախսել ճանապարհային խցանումների վրա,
🤰եթե ունեք այնպիսի աշխատանքային գրաֆիկ, որ հնարվոր չէ հաճախել դասերի ֆիքսված գրաֆիկով( այս դասերը հնարավորություն ունեք անել Ձեր նախընտրած օրերին եւ ժամերին ,
🤰եթե ապրում եք Հայաստանից դուրս , ապա այս դասերը Ձեզ համար են ։


🧘‍♀️Ի՞նչ օգուտներ կարող է տալ Birthlight բրիտանական ծրագրով հղիների յոգան ապագա մայրիկին ու բալիկին։

👉Այն մարզում եւ ամրացնում է ողնաշարը, հանում գոտկային հատվածի ցավերը , նստանյարդի ցավը և բալանսավորում ծանրության կենտրոնը,
👉մայրիկին և բալիկին ապահովում է անհրաժեշտ քանակի թթվածնով,
👉լավացնում է մարսողությունը, վերացնում սրտխառնոցը և այրոցը,
👉կայուն է պահում քաշը,
👉օգնում բալիկի սխալ դիրքն ուղղել համապատասխան տեխնիկաների միջոցով,
👉կանխարգելում է վարիկոզը,
👉լավացնում է կոնքազդրային հատվածի շարժունակությունը,
👉կարգավորում է արյան ճնշումն ու սրտի զարկերը ռիթմը,
👉նախապատրաստում է հեշտ ու բնական ծննդաբերության՝ համապատասխան շնչառական և ֆիզիկական տեխնիկաների միջոցով։
👉բալանսավորում նյարդային համակարգի աշխատանաքը ու ապահովում հղիության ընթացքում լավ տրամադրությունը։😊

 

Վիդեոդասերը վարում է Նելլի Ալեքսանյանը, ով Birthlight բրիտանական բժշկական ծրագրի որակավորում ունեցող միակ ուսուցիչն է Հայաստանում։ Նա ունի հղիների յոգայի դասավանդման 11 տարվա փորձ և բազմաթիվ հղիների օգնել է ունենալ առողջ ու բնական, հեշտ ընթացող հղիություն եւ ծննդաբերություն։

 


🗓 Դասընթացի մանրամասներ

  • Տևողություն՝ 4 շաբաթ (շաբաթական 3 դաս)

  • Տեսակ՝ Առցանց / Տեսաձայնագրությամբ

  • Մասնակցություն՝ 2-րդ և 3-րդ եռամսյակի հղի կանանց համար

  • Հղիի մարզավիճակ՝ Նախատեսված է ցանկացած մարզավիճակի հղիի համար


🎁 Ինչ եք ստանում

✔ Դասերի ամբողջական մուտք՝ տեսանյութերի ձևաչափով
✔ Առանձին վարժություններ՝ պարանոցի, մեջքի և կոնքի համար
✔ Հղիության ընթացքում օգտագործվող շնչառության պրակտիկա
✔ Առցանց աջակցություն ուսուցչից
✔ Բոնուս՝ հղիության ընթացքում մեդիտացիայի ուղեցույց


💬 Մեկնարկենք միասին

Եթե ցանկանում եք սերն ու ուշադրությունը ներդնել ձեր և ձեր երեխայի բարեկեցության մեջ, այս դասընթացը հենց ձեզ համար է։

📥 Գրանցվելու համար սեղմեք ներքևի կոճակը։
📧 Հարցերի դեպքում կապվեք մեզ հետ։


🔘 Գրանցվել հիմա


🍃 Դեպի մայրություն ճանապարհը կարող է լինել առողջ, խաղաղ, ներդաշնակ ու անցավ ։ Յոգան այս ճանապարհին ձեր բնական ուղեկիցն է։

 

Ակնարկներ

There are no reviews yet.

Եղեք առաջինը, ով կգրի կարծիք “Յոգա հղի կանանց համար”

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Shopping Cart
Յոգա հղի կանանց համարՅոգա հղի կանանց համար
AMD21,000